Մոսկվայի առողջապահության նախարարությունը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից 121 տուժածների անուններից բաղկացած ցուցակ է հրապարակել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Հրապարակված ցուցակում երկու հայ կա՝ Աննա Օլեգի Բուլղադարյանը և Մերի Աշոտի Քոչարյանը:

 

Բայցի այդ հրապարակվել է նաև այն հիվանդանոցները, որտեղ գտնվում են տուժած քաղաքացիները: Բժիշկները նաև հեռախոսահամարներ են հրապարակել, որոնց միջոցով կարելի է տեղեկություն ստանալ տուժածների մասին: 

 

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած ուղեմասում գնացքի երեք վագոն դուրս է ընկել ռելսերից: Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, նվազագույնը 161 մարդ դիմել է բուժօգնության: