Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն Ադրբեջանի' վերջին շրջանի պահվածքը բացատրում է միջազգային հանրության աչքերում այդ երկրի վստահության նվազմամբ: «Այսօր Ադրբեջանին չեն ընդունում բավականաչափ լուրջ, որքան մի քանի տարի առաջ: Այսօր հասկանում են, որ Ադրբեջանն ագրեսոր է, ու Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց բոլոր քայլերով գործում են միջազգային ընդունված բո լոր նորմերին համարժեք: Այստեղ բալանսը խախտված է. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքերը միջազգային հանրության շրջանումբարձր են, այդ պատճառով մեր հարևան ագրեսորն ընկել է ցայտնոտի մեջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նրա պնդմամբ' խուճապի մեջ հայտնվելու առիթ չկա և պետք է գիտակցությունից հանել զոհի կարգավիճակը, քանի որ ունենք հզոր բանակ, որն իր հողերի պաշտպանն է: «Հայ հասարակությունն իրավունք չունի խուճապի մատնվելու, որովհետև մենք տարածաշրջանում ամենամեծ ու մարտունակ բանակն ունենք, մենք մեր երկրի, մեր hողի պաշտպանն ենք: Տեսեք Ղարաբաղի բանակը կոչվում է պաշտպանական բանակ, իսկ Ադրբեջանն ագրեսորական պահվածք ունի և ցանկանում է գրավել տարածքներ, որոնք իրենը չեն: Այս հարթության մեջ մենք արդեն հաղթած ենք: Մենք իրավունք չունենք զոհի հոգեբանության մեջ լինել, մենք հաղթած կողմ ենք: ԼՂՀ-ն բոլոր նորմերին համապատասպան հռչակել է իր անկախ ապրելու իրավունքը, միջազգային հանրությունն էլ իրավունք չունի հաշվի չառնել միջազգային նորմերով անկախ ապրելու այդ իրավունքը»,- շեշտեց Մարգարիտ Եսայանը' ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից դիվերսիաների կազմակերպումը, կրակոցները, լարվածությունը սահմանին նոր չեն, տարիներ շարունակ խախտվել է հրադադարի ռեժիմը և այսօր էլ շարունակվում է:
Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ակնհայտ չեն Մինսկի խմբի համանախագների առաջանցիկ քայլերը, պատգամավորն ընդգծեց, որ կարգավորման գործընթացը «նուրբ» է և ամեն պահի արդյունքները տեսանելի չեն լինի: «Դա ներքին գործընթաց է, բայց ինչպես տեսաք, Մինսկի խմբի երկրների գրեթե բոլոր նախագահները դատապարտեցին Ադրբեջանի այս պահվածքը: Իրենք միջնորդ են ու փորձում են բալսանավորված քաղաքականոթյուն իրականցնել: Բայց, դատելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքից, ես վստահաբար պնդում եմ, որ իրենց ոտքերի տակից հողը գնում է»,- նկատեց Մարգարիտ Եսայանը' հավելելով, որ ի հակառակ Ադրբեջանի' Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ վստահությունը շատ բարձր է:
Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ.1968 թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլը Ասկերովը (ծնվ. 1960 թ.), եւս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Փա ստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: