Արաբական Միացյալ Էմիրայություններն (ԱՄԱ) արաբական եւ իսլամական աշխարհում առաջինը կստեղծեն տիեզերական զոնդ, որն արդեն յոթ տարի հետո պետք Է ուղեւորվի դեպի Մարս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄԱ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը:

 

«Մեր նպատակն Է՝ նույն շարքում կանգնել տիեզերական հետազոտությունների բնագավառում առաջատար երկրների հետ արդեն մինչեւ 2021 թվականը»,- ասել Է շեյխ Խալիֆան, որի խոսքը մեջբերել Է Ամիրայության WAM գործակալությունը:

 

Նրա կարծիքով՝ առաջին տիեզերական ծրագրի գործարկումը կնպաստի երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այդ բնագավառում ազգային կադրերի ձեւավորմանը:

 

Պլանավորում Է, որ ԱՄԱ-ի տիեզերական զոնդն ինն ամսում կանցնի 60 միլիոն կիլոմետր ճանապարհ, իսկ նրա ժամանումը Մարս կհամընկնի Արաբական Միացյալ Էմիրայություններ պետության հիմնադրման 50-ամյակի տոնակատարության հետ:

 

Ինչպես պարզաբանել Է ԱՄԱ-ի փոխնախագահ եւ Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ Ալ Մաքթումը, տիեզերական հետազոտությունների բնագավառում բոլոր ծրագրերը կտնօրինի ԱՄԱ-ի Տիեզերական գործակալությունը, որի ստեղծման մասին նույնպես հայտարարվել Է հուլիսի 16-ին:

 

«Չնայած տարածաշրջանի լարվածությանն ու հակամարտություններին, մենք ցանկանում ենք ամբողջ մոլորակին ասել, որ արաբական աշխարհը կարող Է նվաճումների հասնել համայն մարդկության համար, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն»,- ասել Է շեյխ Մուհամեդը:

 

Նրա խոսքով՝ ԱՄԱ-ն արդեն շուրջ 20 միլիարդ դոլար Է ծախսել տիեզերական ճյուղի զարգացման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է հեռուստատեսային հեռարձակման եւ կապի արբանյակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: