Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության' բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ:
Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: