Դերասաններ, ամուսիններ Սուրեն Առուստամյանն ու Լիլիթ Տիտոյանն իրենց 8-ամյա որդու` Հայկի հետ վայելում են ամառային հանգիստը: ESem.am-ը զրուցել է այս օրերին Բաթումիում գտնվող Սուրենի հետ ու պարզել, թե ինչպես են կազմակերպել իրենց հանգիստը:

 

 

Այժմ «Անցյալի ստվերներ» սերիալում նկարահանվող Սուրենը 15 օրով է մեկնել հանգստի: «Գնացքով ենք եկել Բաթումի, որովհետև գնացքով ճանապարհ գնալը նույնպես հանգիստ է: Մի տեսակ նոստալգիկ վիճակ է ստեղծվում,-ասաց դերասանը և հավելեց,- կարելի է ասել` տասը տարի է` Բաթումիում ենք հանգստանում, թեև վերջին չորս տարիներին աշխատանքային սուղ գրաֆիկի պատճառով ընտանիքիս հետ հանգստի չէի մեկնում»:

 

 

Ըստ Սուրենի` հանգստի կարևորագույն մաս են կազմում ծովափը, արևայրուք ընդունելը, շոփինգի գնալը:

 

 

Դերասանի խոսքով` առավոտյան ծովափ են գնում, որից հետո եղևնիների այգում մարզվում է ու մաքուր օդ շնչում: «Երեկոյան դարձյալ ծով ենք գնում, իսկ ուշ գիշերին` քաղաքում հիանում ենք շատրվաններով ու թափառական երաժիշտների փոքրիկ համերգներով»,- ասաց նա և նշեց, որ շատ է հավանում նաև վրացական խոհանոցը` հատկապես խաչապուրիները:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը