Հայտնի է դարձել վերջին 8 տարում Բելոռուսից Ադրբեջանի գնած զենքի եւ սպառազինության ցանկը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, 2004-2012 թվականներին Բելոռուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ T-72 տանկի տարբեր մոդելներ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում:
Այդ ռեգիստրի համաձայն, նշված ժամանակամիջոցում պաշտոնական Մինսկը Ադրբեջանին վաճառել է 132 հրետանային համակարգ' Դ-20 հրանոթների 120 միավոր, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր ԲՏՐ-70, ինչպես նաեւ 11 հատ ՍՈւ-25 ինքնաթիռ:
Նշվում է, որ զեկույցում ներառված չէ 2013 թվականին Բելոռուսից Ադրբեջանի գնած «Buk-MB» համակարգը: