«Կենտրոնական Ամերիկայի երեխաներին, որոնք փորձել են ապօրինի հատել ԱՄՆ-ի սահմանը, կուղարկեն հայրենիք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ԱՄՆ հարավային սահմանում սահմանապահ ծառայությունները բռնել են տասնյակ հազարավոր երեխաների, ովքեր փորձել են ինքնուրույն, առանց փաստաթղթերի թափանցել ԱՄՆ:

 

Այդ հարցը լուծելու համար Օբաման Կոնգրեսից արդեն խնդրել է 3,7 միլիարդ դոլար: Օբաման նշել է նաև, որ պետք է պայքարել Կենտրոնական Աֆրիկայի երկրներում աղքատության և բռնության դեմ: