totalfootball.amՋոզեֆ Ջեքսոնը երեկ' հուլիսի 26-ին, նշել է ծննդյան 86 ամյակը' այցելելով «Բարսելոնա»-ի «Նոու Կամպ» մարզադաշտ, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

«Ես սիրում եմ ֆուտբոլը և ծննդյանս օրը նշելու ավելի լավ տարբերակ չէի կարող մտածել, քան ֆուտբոլին ու հիանալի ֆուտբոլիստներին մոտ լինելը»,- ասել է Մայքլ Ջեքսոնի հայրը:

Ջոզեֆ Ջեքսոնը եղել է ակումբի թանգարանում, ստացել ակումբի անվանական մարզաշապիկը, լուսանկարվել նաև խաղադաշտում և ծանոթացել «Բարսելոնա»-ի երկարամյա պատմությանը:


Michael Jackson's father visits Camp Nou by fcbarcelona