Այս տարի Ղրիմ կայցելի մոտավորապես 2,5-3 մլն զբոսաշրջիկ: Սա կրկնակի պակաս է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Ռուստամ Տեմիրգալիեւը:

 

«Ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 15-ի դրությամբ Ղրիմ Է այցելել 2 մլն զբոսաշրջիկ»,-նշել Է Տեմիրգալիեւը: Նա նաեւ հավելել Է, թե, 2014 թվականի տվյալներով, սպասվում Է, որ տարածաշրջան կայցելի մոտավորապես 2,5-3 մլն հանգստացող:

 

«Մինչդեռ մեկ տարի առաջ մենք ընդունել Էինք 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ»,-ընդգծել Է Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդականը:

 

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը «դրել Է տարածաշրջանի սանատորա-առողջարանային համալիրի ապագայի հարցը»: «3-5 տարվա ընթացքում Ղրիմը կկարողանա լրջորեն բարեփոխել սանատորա-առողջարանային համալիրը եւ դառնալ համառուսաստանյան առողջարան»,-ասել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: