Վրաստանի խորհրդարանը հուլիսի 29-ին ձեռնամուխ Է եղել Քրեական օրենսգրքում ուղղումների քննարկմանը, որոնք պատժի խստացում են նախատեսում անօրինական աբորտների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Դմիտրի Խունդաձեն Է: Նա նշել Է, որ խոսքը չլիցենզավորված բժիշկների եւ չլիցենզավորված հիմնարկությունների մասին Է:

 

«Առաջին անգամ դա կպատժվի 1-ից 2 տարվա բանտարկությամբ: Կրկնվելու դեպքում կամ, եթե դա հանգեցրել Է մանկածնության կարողության կորստի, պատիժը կնախատեսի երկուսից մինչեւ հինգ տարվա ազատազրկում, իսկ եթե մահվան հանգեցնի, այդ դեպքում կկիրառվի առավելագույն պատիժ՝ վեց տարվա բանտարկություն»,-հայտարարել Է Խունդաձեն:

 

Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանում ապօրինաբար աբորտ կատարելը պատժվում Է 1-ից երկու տարվա ազատազրկմամբ կամ 100-ից մինչեւ 240 ժամ հանրօգուտ աշխատանքներով: