International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Ռեալի» և «Ռոմայի» միջև հանդիպումից առաջ իտալական ակումբի ֆուտբոլիստ Սեյդու Կեյտայի և մադրիդցիների պաշտպան Պեպեի միջև կոնֆլիկտ է եղել:

Կեյտան հրաժարվել է խաղից առաջ տեղի ունեցող ավանդական ձեռքսեղմումից, իսկ հետ խաղադաշտում ջրով շիշը նետել է նրա վրա: Այս մասին տեղեկացնում է 101greatgoals.com-ը: