Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դնեպր» - «Կոպենհագեն» հանդիպումն ընդհատվել է՝ երկրպագուների անկարգությունների պատճառով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին ուկրաինական ակումբի երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ, հարձակվել անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև մրցակցի երկրպագուների վրա:
Միջադեպի արդյունքում երկրորդ խաղակեսը մեկնարկել է մոտ 10 րոպե ուշացումով:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: