«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությունը գրավել է միջազգային հեղինակավոր BBC հեռարձակողի ուշադրությունը: «Հայերին կոչ է արվում իրենց հայրենասիրական պարտքը կատարել և առնվազն մեկ հոդված գրել հայկական Վիքիպեդիայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր անդրադարձում նշում է BBC-ին:


Համեմատելով հարևան Վրաստանի և Ադրբեջանի Վիքիպեդիաների հետ, հեռարձակողը նշում է, որ հայկական Վիքիպեդիան առաջ է անցնում նրանցի իր հոդվածքների քանակով: Հայկական Վիքիպեդիայում տեղադրված հոդվածների քանակը գերազանցում է 390 հազարը, այնինչ` Ադրբեջանում այն կազմում է մոտ 102 հազար և շուրջ 84 հազար` Վրաստանում:

 

Գաղափարը տարածելու նպատակով պատրաստվել և համացանցում տարածվել են «Մեկ հայ, մեկ հոդված» խորգարով տեսահոլովակներ, ուր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսում են նախաձեռնության կարևորության մասին` հորդորելով հայերին իրենց մասնաագիտակն հոդվածները տեղադրել ամենամեծ թվով ընթերցող ունեցող ազատ տեղեկատվական միջավայրում:

 

Ի դեպ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն տեղադրել է իր հոդվածը` հայկական բանակի մասին:

 

«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Հայերեն Վիքիպեդիա»-ն տարբեր նյութերով հարստացնելու նպատակով 2014 թվականի մարտից սկսել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությունը: Կազմակերպիչները կոչ են անում մարտի 24-ից սկսած  մոտ ութ միլիոնանոց հայկական սփյուռքին և Հայաստանում բնակվող երեք միլիոն բնակչությանը ստեղծել հայերենով առնվազն մեկ հոդված:

 

Կազմակերպիչները խորհուրդ են տալիս խմբագրումներ կատարելիս օգտվել հետևյալ հղումից: