Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցում քամուց ծառը կոտրվել և ընկել է թիվ 9ա շենքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի մոտ, իսկ մյուսը' կից ծառերին:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են մուտքից, սահմանազատել վտանգավոր հատվածը: Հետագա աշխատանքները կիրականացնեն կանաչապատման աշխատակիցները: