Մոսկվան առաջարկում է Դոնեցկ եւ Լուգանսկ, ինչպես նաեւ Ուկրաինայի՝ մեծ թվով հարկադրական տեղահանվածներով այլ քաղաքներ ուղարկել Ռուսաստանի մարդասիրական օգնությամբ ուղեկցորդ պահակախմբեր՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

 

 

Չուրկինը նշել է, որ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողության հետեւանքով զոհվածների թիվը կազմում է 1367 «միջազգային հումանիտար գործակալությունների ամենահամեստ գնահատումներով»: «Կան հազարավոր վիրավորներ, նրանցից տասնյակները երեխաներ են: Եվ այս սարսափելի թվերը մշտապես աճում են»,- ընդգծել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների գոտում կա շուրջ 4 միլիոն մարդ: Ըստ որում, այն պայմանները, որոնց մեջ նրանք հայտնվել են, ունեն հումանիտար աղետի բոլոր հատկանիշները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: