Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների հետ համատեղ մարտավարական զորվարժանքների նախաշեմին, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերին, «Ալագյազ» ուսումնա-վարժական համալիրում ընթանում է նոր մեթոդիկայով ռուսական ռազմակայանի Տ-72 տանկերի անձնակազմերի պատրաստումը:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, երկշաբաթյա պարապմունքների ընթացքում փորձառու մասնագետներն ավելի քան 100 երիտասարդ զինծառայողների բարձրլեռնային եւ շոգ կլիմայի պայմաններում կսովորեցնեն մարտավարական, կրակային եւ հետախուզման ձեւերին, տեղագրությանը, կտրտված տեղանքով արագ ընթացքին՝ տարբեր դիրքերից «տանկային մենամարտ» վարժության շրջանակներում:
Հայաստանի ռուսական ռազմակայանում «տանկային մենամարտ» վարժության կատարմանը տանկերի անձնակազմերի պատրաստումն անցկացվում է առաջին անգամ: Վարժության կատարման առանձնահատկություններից մեկն ուսուցման այն ձեւն Է, ինչպիսին տանկային մարտն է:
Ուսուցման այս ձեը միավորումում մտցվել է, որպեսզի տանկերի անձնակազմերին սովորեցվի ոչ միայն պարզապես կրակել կանգնած թիրախներին, այլեւ կարողանալ գործել իրական մարտական իրավիճակում՝ կրակային դիրքերի, առավել կարեւոր թիրախների ընտրությամբ, պայմանական հակառակորդի տանկի հեռավորության եւ մարտադաշտում խուսավարման կարգի որոշմամբ: