Այսօր' օգոստոսի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր կեղծ լուսանկարներ, որոնցում իբրև թե օգոստոսի 2-ի՝ լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողներն են:

 

ԼՂՀ Պն-ն հերքել է Ադրբեջանի կողմից տարածած լուրը՝ նշելով, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որով լուսանկարում պատկերված զինծառայողներն են:

 

Lurer.com-ը ներկայացնում է մի տեսանյութ, որով բացահայտվում է լուսանկարի իրական աղբյուրը: Գրեթե մեկ տարի առաջ համացանցում տարածված տեսանյութի 1,32-րդ րոպեին ադրբեջանական լրատվամիջոցի կողմից տարածած լուսանկարն է երևում:

 

Նշենք, որ համացանցում լուսանկարի վերաբերյալ երկու տեսակետ է տարածված. նրանում կա'մ ֆիլիպինցիներ են, կա'մ մալազիացիներ: