Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 10-րդ կմ-ին օգոստոսի 11-ին' ժամը 10.10-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես Բենց Վ 230» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«ՎԱԶ-2121»-ի վարորդը, ուղևորը, «Մերսեդես Բենց Վ 230»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: