Թելավի շրջանի (Արեւելյան Վրաստան) Ակուրա գյուղում անօրինական կերպով կանգնեցված՝ Ստալինի կիսանդրին օգոստոսի 12-ի երեկոյան ապամոնտաժվել է, հաղորդում են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թելավի մունցիպալիտետի ղեկավար Ալեքսանդր Շատիրիշվիլիի խոսքով՝ քանի որ Ստալինի հուշարձանը կանգնեցվել Է ինքնագլուխ կերպով եւ առանց թույլտվության, օրենքի խախտում Է: Միեւնույն ժամանակ ոչ մի կարգի տուգանային պատժամիջոցներ չեն կիրառվի, քանի որ հայտնի չԷ, թե հատկապես ով Է կիսանդրին կանգնեցրել գյուղի կենտրոնում:
Միեւնույն ժամանակ գյուղի մի շարք բնակիչներ լրագրողներին հայտարարել են, որ իրենք դեմ են հուշարձանի ապամոնտաժմանը եւ խոստացել են, որ գյուղացիները փող կհանգանակեն Ստալինի նոր կիսանդրու ձեռքբերման համար: Ինչ վերաբերում Է Ակուրա գյուղում արդեն ապամոնտաժված կիսանդրուն, այն կտանեն Թելավի շրջանի վարչակազմի շենք:
Վերջին երկու տարում Ակուրա գյուղում Ստալինի կիսանդրին կանգնեցրել են մի քանի անգամ, հաղորդել է Նովոստի-Գրուզիան: