ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 19-ին' ժամը 11.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վառելիքի բազայում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: