ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո քաղաքում երեք թանգարան է բացվել՝ Կերպարվեստի թանգարանը, Գորգերի թանգարանը եւ Երկրաբանական թանգարանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախարարի խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս Շուշիի վերականգնմամբ ավելի քիչ են զբաղվել, սակայն իրավիճակը փոխցել է միջոցների հավաքագրման համար հեռուստամարաթոն կազմակերպելուց հետո: «19-րդ դարում եւ մինչեւ անցյալ տարի 20-ական թվականները Շուշին տարածաշրջանում հայկական մշակութային կենտրոն է եղել:
Ուստի, նախարարության տեղափոխումը հայ մշակութային քաղաքի երբեմնի կարգավիճակի վերականգնման առումով ռազմավարական նշանակություն ունի»:
Երկրաբանական թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին: «Այս ամենը ամբողջապես փոխեց Շուշիի տեսքը. օրական 60-ից մինչեւ 100 մարդ է այցելում այդ թանգարաններ, ինչը վկայում է մշակույթի նկատմամբ հետաքրքրության վերածննդի մասին», - նշեց Աղաբալյանը: