Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ' Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում է նշանակվել նույն բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ, վիրաբույժ Վարդան Կարապետյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա մայիսի 5-ից, երբ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր նախկին տնօրեն Եղիշե Հարեյանը, որից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վարդան Կարապետյանը:

 

Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված եւ օրերս կայացած մրցույթում հաղթել էր երկու թեկնածու' Վարդան Կարապետյանը եւ նույն հաստատության բժիշկ, մասնագիտությամբ գինեկոլոգ Աշոտ Քիշմիրյանը: Նախապատվությունը տրվել է Վարդան Կարապետյանին, ով Մարտունու հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում աշխատում է 1995 թվականից, իսկ 2004 թվականից զբաղեցնում էր Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեի բուժգծով տեղակալի պաշտոնը:

 

Խոսրով Խլղաթյան