Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերվել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի ներկայությամբ. բեռնախցիկից հայտնաբերվել է 6 պարկի մեջ լցված 58 կգ ընդհանուր կշռով հանքանյութի նմանվող զանգված:

 

Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: