ffa.am/Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկացնի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին' Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Մեր հավաքականը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը: