Եգիպտոսում յոթ մարդ ձերբակալվել է Նեղոս գետի վրա նավում կայացած գեյերի ամուսնության գործով, այն բանից հետո, երբ այդ միջոցառման տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Գլխավոր դատախազը հանձնարարել է կասկածյալների ֆիզիկական ստուգում անցկացնել, որոնց մեղադրանքներ են սպառնում ծագած ծեծկռտուքի և տեսանյութի տարածման համար: Համարվում է, որ վերջիններս մարտահրավեր են նետում հասարակական բարոյականությանը:
Եգիպտոսում միասեռականությունն օրենքով արգելված չէ, սակայն գեյերին պարբերաբար ձերբակալում են՝ անարգանքի կամ սրբապղծության համար: