Մերձավոր Արևելքի ծայրահեղականները Լիբիայում հավաքում են իրենց կողմնակիցներին՝ պատրաստվելով համախմբված հարձակումներ գործել արաբական պետությունների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ալժիրի հատուկ ծառայությունների տեղեկություններով' շուրջ 700 ապստամբներ Թունիսի ս, Եգիպտոսից, Ալժիրից և Իրաքից վերջին շրջանում ծովային ճանապարհով Սիրիայից եկել են լիբիական Բենղազի քաղաք, որի մի մասը գտնվում է «Անսար աշ Շարիա» խմբավորման և ավելի փոքր խմբավորումների հսկողության տակ: Դրանք կապված են «Ալ Քաիդա»-ի հետ:
Հետախուզության աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իսլամիստների շարքերը նոր անդամներ են համալրել: Ահաբեկիչներին գլխավորում է Մահդի ալ Խարատին, ով ռազմական գործողություններ է ծավալել ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում:
Խմբավորումն իր դիրքերն է ամրապնդում Լիբիայում, բացի այդ, փորձում տարածվել Եգիպտոսում՝ սերտորեն համագործակցելով «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման հետ: