Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հաստատել է, որ մոտ 400 հազար աշակերտներ տարածաշրջանում շարունակում են դպրոց չհաճախել' «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հարձակումների պատճառով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քրդստանի կրթության նախարար Բշթիուան Սադիկը նշել է, որ դպրոցներն օգտագործվում են պատերազմից ապաստան գտած բնակիչների համար' որպես կացարաններ: Նա խոստացել է առաջիկա 2 ամիսների ընթացքում հարցին լուծում տալ:

 

 

Անվտանգության տեսանկյունից Իրաքում վերջին շրջանում խորը ճգնաժամ է, որի հիմնական պատճառը ԻԼԻՊ խմբավորման գործունեության ակտիվացումն է: ՄԱԿ-ի տվյալնելով՝ Իրաքում օգոստոսին բռնությունների զոհ է դարձել 1420 մարդ, ավելի քան 1370-ը վիրավորվել են:

 

ԻԼԻՊ խմբավորումը արդեն մի քանի ամիս է՝ հսկողություն է հաստատել երկրի ողջ տարածքի մեկ երրորդի վրա: