Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պարգևատրել է Միրոսլավ Կլոզեին:

Մերկելը ֆուտբոլիստին հանձնել է «Ոսկե Վիկտորյա» մրցանակը:

«Կլոզեն ստացավ ևս մեկ տիտղոս, ևս մեկ մրցանակ: Նա արժանի է սրան, չէ՞ որ այս մարդը հիանալի մարզիկ է, ով օրինակ է ծառայում նոր սերունդին ոչ միայն Գերմանիայում, այլև ողջ աշխարհում»,- Մերկելի խոսքը մեջբերում է kicker-ը:

Կլոզեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին, խաղընկերներին:

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությանը ռեկորդ է սահմանել՝ դառնալով պատմության մեջ այս մրցաշարում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը՝ 16 գոլ:

Miroslav Klose bekommt von Angela Merkel den Integrationspreis

Der Ex-Nationalspieler (kam mit acht Jahren aus Polen nach Deutschland) hielt nach der Verleihung eine Rede