Թուրքիայի նախագահի աշխատակազմի քարտուղար է նշանակվել դատախազ Ֆահրի Քասըրգան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիթ» թերթը, նախագահ Թայիբ Էրդողանը Քասըրգային այդ պաշտոնին նշանակել է իրեն խայտառակող մի դատական գործից ազատելու դիմաց:

 

2002 թվականին Էրդողանի դեմ դատական գործ էր հարուցվել ապօրինի ճանապարհով անշարժ գույք ձեռք բերելու մեղադրանքով: Այն ժամանակ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազ Քասըրգային հաջողվել էր Էրդողանի հանցագործություն կատարելու մասին երեք տարբեր փորձագետների զեկույցներին հակառակ անմեղ ճանաչել նրան: 2003 թվականին Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո այդ ծառայության համար վերջինս Քասըրգային խորհրդական էր նշանակել Արդարադատության նախարարությունում, իսկ 2007 թվականի օգոստոսին տեղի ունեն ալիք խորհրդարանական ընտրություններից առաջ' մայիսի 8-ից մինչեւ օգոստոսի 29-ը նա զբաղեցրել է Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնը: