Վերջերս աշխատանքից ազատվել են դատախազության համակարգի պաշտոնյաներ՝ երկու կարևորագույն պաշտոններից:

 

Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանը և Դատախազության աշխատակազմի Գնումների ու նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Նարեկ Ղազարյանը։

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինիս փոխարեն վարչության պետի պարտականություններն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արտակ Բարսեղյանը:

 

Նշենք, որ Համլետ Գրիգորյանը Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո նախ նշանակվել էր աշխատակազմի ղեկավար, ապա՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

 

Հ. Գրիգորյանը եւ Նարեկ Ղազարյանը դատախազության համակարգ էին տեղափոխվել Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո՝ արդարադատության նախարարությունից:

 

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում։