Դոնեցկում հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ կին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:


Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: ԵԱՀԿ դիտորդներն իրենց առաքելությունն իրականացրել են Դոնեցկի Պուտիլովսկի շուկայի մոտակայքում, որը ենթարկվել է ռմբակոծության:


«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հաղորդել են, որ կրակոցների արդյունքում զոհվել է 4 մարդ: Մոտավորապես 20 մետր տարածության վրա դիտորդները տեսել են զոհված կնոջ մարմինը»,- պատմել են ԵԱՀԿ ներկայացուցիչները:

 

Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ դիտորդները ենթարկվել են ռմբակոծության: Հրետակոծության տակ է հայտնվել լրագրող և Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն: