Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT գործակալությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ: Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելիք գլխավոր թեման լինելու է կիպրական խնդրի կարգավորումը: