Հայաստանի կառավարությունը հավանություն կտա Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքներին օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական նախաձեռնությանը, եթե ընդունվեն մի քանի առաջարկություններ: Օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նախագծի վեաբերյալ կառավարության եզրակացության մասին հարցը ներառված է գործադիրի սեպտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես վերնագրում և տեքստում «սահմանապահ» բառն առաջարկվում է փոխարինել «սահմանամերձ» բառով, քանի որ նախագծում խոսքը ոչ թե Հայաստանի Հանրապե­տու­թյան սահմանը պահպանելու հարցում համայնքներին լիազորություններ տալու, այլ սահ­մա­նից որոշակի հեռավորության վրա (մինչև 3 կմ) գտնվող համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին է:

 

Նախագծի 2. 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ «սահմանապահ համայնքի բնակիչները ազատ­վում են Սահմանապահ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկից և Սահ­մա­նա­պահ համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի գույքահարկից»: Կառավարությունը գտնում է, որ այս դեպ­քում ավելի նպատակահարմար է կիրառել արդեն երկու տարի գործող ՀՀ որոշմամբ հաստատված «Մարտական գոր­ծողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպ­քեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճա­րող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպա­սարկ­ման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզի­կա­կան և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումը՝ և հարկերի գումարները փոխհատուցվեն պետության կողմից, որ­պես­զի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառա­յու­թյուն­ներ են ստանում համայնքի բնակիչները:

 

Ըստ գործադիր մարմնի՝ այս առաջարկությունը բխում է նաև Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի 9-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց՝«տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից և վճարներից, որոնց դրույքաչափերըտեղական ինք­նակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համա­պատասխան:

 

Փաշինյանի նախագծի 3. 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական բյուջեից ստացվող օգնությունը կա­րող է օգտագործվել բացառապես համայնքի բնակիչներիառողջապահական կարիքները հո­գալու, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Առա­ջար­կվում է այդ ցանկը լրացնել սոցիալական ևկրթական կարիքների դեպքերով:

 

«4. 7-րդ հոդվածով սահմանվում է. «Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տա­րածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերիգործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պե­տա­կան բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամիչափով՝ հուղարկավորության ծախսերի համար»: Առաջարկում ենք հանել «հուղարկավորության ծախսերի համար» բա­ռերը, քանի որ չեն բացառվում դեպքեր, երբ զոհվածների ընտանիքները ֆիզիկապես հուղար­կա­վորություն կազմակերպելու հնարավորություն չունենան:

 

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներ­կա­յացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացրած առաջար­կություն­ների ընդունման դեպքում»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:

 

Ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ում քննարկելիս հարակից զեկուց­մամբ հանդես կգա ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: