Ինչպես տեղեկացրել էինք, սահմանադրական բարեփոխումների հարցում քառյակում տարաձայնություններ կան: ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին հանրահավաք կանցկացնեն. ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին:
ՀՅԴ-ի հանրահավաքին չմասնակցելու և ներքաղաքական զարգացումների մասին Լուրեր.com-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ.
-Սպասելի՞ էր, որ ՀՅԴ-ն հանրահավաքին չի մասնակցի:
-Ինձ համար ի սկզբանե հասկանալի էր, որ այսպես կլինի: Դժվար է պատկերացնել «Դաշնակցությանը» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում:
-Ճի՞շտ են այն որակումները, որ ՀՅԴ-ն կարևոր պահին դավաճանեց ընդդիմությանը:
-Կարծում եմ՝ ոչ:
-Եռյակի հանրահավաքն ինչ-որ բան կկարողանա՞ փոխել ներքաղաքական իրավիճակում:
-Ոչ:
-Իսկ առաջիկայում ի՞նչ ներքաղաքական զարգացումների սպասենք:
-Ոչ մի: