ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:

 

Սպիտակի քննչական բաժնի պետ է նշանակվել Մացակ Պետրոսի Փանոսյանը, Ստեփանավանի քննչական բաժնի պետ' Արամ Ռուբենի Ավագյանը, Թումանյանի քննչական բաժնի պետ' Էդվարդ Մերուժանի Կարապետյանը: