Դելիի կենդանաբանական այգում պահվող սպիտակ վագրը հարձակվել Է դպրոցականի վրա, որն ընկել Էր նրա վանդակը: Գիշատչի հետ պատանի հնդիկի ծանոթությունն ավարտվել Է ողբերգությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

«Ըստ երեւույթին, դեռահասը թռել-անցել Է վագրի մեծավանդակի արգելափակոցը»,-հայտարարել Է հսկիչ Ռիազ Խանը:

 

Միջադեպի վկաներից մեկը հնդկական հեռուստաալիքին հայտնել Է, որ դեռահասը վտանգավոր կերպով հենվել Էր արգելափակոցին, ինչից հետո ընկել Է վագրի թաթերի տակ:

 

Գիշատիչը շտապել Է քաշ տալ տանել պատանուն եւ հոշոտել նրան, հավելել Է ականատեսը: