Չինաստանի Բեյջինգ քաղաքում սեպտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն են ՄԱԿ-ի տիեզերական հարցերով գրասենյակը (UNOOSA) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարությունը:

 

ՀՀ ԱԻՆ-ը գիտաժո ղովին ներկայացրել է նախարարության «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Պետրոսյանը:

 

Գիտաժողովի շրջանակներում պաշտոնական հանդիպում է կազմակերպվել Սմբատ Պետրոսյանի, Չինաստանի քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության «Արտակարգ իրավիճակներում ռիկերի նվազեցման» (Ռիսկերի նվազեցման տիեզերերական կենտրոն) ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Պաունգ Չենմինի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

 

Քննարկվել է երկու նախարարությունների արբանյակային կապի համատեղ համագործակցության տեխնիկական լուծումների հարցը, որը բարձրացվել էր դեռևս ՀՀ ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի ժամանակ: Չինական կողմին առաջարկվել էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծել Ռիսկերի նվազեցման տիեզերական կենտրոն, որին պետք է անվճար հիմունքներով տրամադրվեն չինական HJ-14-A և HJ-14-B արբանյակներից ստացվող տվյալները' մշակման, վերլուծության և մշտադիտարկման տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծրագրային փաթեթների ամբողջական փաթեթների ներառմամբ:

 

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ՀՀ ԱԻ նախարարությունը ավելի հստակ ներկայացնի ոլորտային թեմատիկ պահանջները' կենտրոնի բացման հետագա քայլերն իրականացնելու համար: