Քսանմեկամյա իտալուհի Մարիառոզա Բուֆոլին Բրեշիայի մարզի բանջարանոցներից մեկում աճեցրել է ռեկորդային քաշով դդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դդումը կշռել է 350 կիլոգրամ: Մարիառոզա Բուֆֆոլին, ինչպես նախորդ տարի, մտադիր է մասնակցել դդում աճեցնողների ազգային առաջնությանը: Նա նախորդ տարի հաղթող էր ճանաչվել. այն ժամանակ ռեկորդը կազմել էր 240 կիլոգրամ:
Այս տարի Մարիառոզան նպատակադրվել էր աճեցնել 400 կգ-անոց դդում, սակայն անբարենպաստ եղանակյին կլիմակայական պայմանների պատճառով հնարավոր չի եղել հասնել նպատակին: