/sport.times.amՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը գովել է մեկնարկային կազմում հայտնվելու համար իր հետ մրցակցող Կեյլոր Նավասին:
«Կեյլորը շատ լավ է աշխատում և խաղալու իրավունք ունի, որովհետև լավ է աշխատում և արժանի է»,-«Ռեալի» ավագի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Անդրադառնալով այն փաստին, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախորդ տուրի «Էլչեի» դեմ խաղում իրեն պահեստայինների նստարանին էր թողել՝ Կասիլյասն ասել է. «Մարզիչն է որոշում, թե որ ֆուտբոլիստները պետք է լինեն մեկնարկային կազմում: Այն, որ ֆուտբոլիստը պետք է ապացուցի և ցույց տա իր փորձը, նպաստում է հաղթանակներ տանելուն: Չի կարելի թուլանալ»:
Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյալռեալի» դեմ խաղում «Ռեալը» հաղթանակ տարավ, իսկ Կասիլյասն անառիկ պահեց սեփական դարպասը: