Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատվիրակության անդամների հասցեին հնչող քննադատություններին՝ լեզուների իմացության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից, թե՛ լիագումար և թե՛ հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները, և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է»,- գրել է Հովհաննիսյանը: