Կառավարության շենքի առջև այսօր առևտրականները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում:

 

Նշենք, որ նրանք արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը նշեց, որ վարչապետն այլ բան է ասում, նախարարները մեկ այ բան են հայտարարում:

 

«Մենք ուզում ենք հասկանալ այն, ինչ վարչապետն ասաց, որովհետև մի բան է ասվում, ուրիշ բան է արվում Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների կողմից: Հենց առաջին իսկ օրվանից վարչապետն ասաց՝ փոքր բիզնեսին սա չի վերաբերում, և ես ողջունում եմ նրա այդ ասածը, սակայն մի քանի ժամ հետո երկրի փոխնախարարները շռնդալից եկան և ասացին, որ հենց փոքր բիզնեսին է խոսքը վերաբերում: Ցավը պատճառվել է ոչ թե խոշոր բիզնեսին, որ բերեն ստվերից դուրս, այլ ցավ է պատճառվել փոքր բիզնեսին, որպեսզի մեծի ստվերը բարդեն փոքրների վրա՝ ոչնչացնելով այս փոքր բիզնեսը»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով. «Պետությունը պետք է պաշտպանի և սատարի փոքր բիզնեսին: Եթե պետությունը չի կարող սատարել և պաշտպանել՝ ստիպված ենք մենք ինքներս պաշտպանվել և մեր հարցերը բարձրացնենք, լսելի դարձնենք և կարողանանք հարցին լուծում տալ»,- նշեց նա:


Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում.