Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի վերին շերտի փլուզում՝ մոտ 400 խմ։
Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ: