Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն շարունակում է զարմացնել:

Հաճախ WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնը մարտերից առաջ բասկետբոլ է խաղում: Այս անգամ բռնցքամարտիկը Քրիս Ալեգրիի հետ մենամարտից առաջ որոշել է իր ուժերը փորձել վոլեյբոլում: Այս մասին տեղեկացնում է Boxingscene-ը:

Նշենք, որ բռնցքամարտիկների միջև մարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Չինաստանում: