Ուսուցչի օրվան ընդառաջ «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրով այցելություններ են կազմակերպվել նաև վաստակաշատ մանկավարժների ընտանիքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ուսուցչի օրվա, ինչպես նաև քաղաքի գալիք տոնի կապակցությա մբ՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուները մանկավարժներին են հանձնել նվերները՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:
«Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների շարքում առաջին անգամ ծրագիրը ներառում է սոցիալական և հասարակական մի շարք խմբեր: Ծրագրում ընդգրկված 2796 ընտանիքներից 148-ը վարչական բոլոր շրջաններից ընտրված վետերան մանկավարժներ ու բուժաշխատողներ են: