Հոկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր, «Շանթ» հեռուստաընկերությունը կազմակերպում է դրամահավաք՝ Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շանթ Հ/Ը մեկնաբան Արտյոմ Երկանյանը:
««Շանթ» հեռուստաընկերությունն իր յուրաքանչյուր հոբելյան փորձում է այնպես նշել, որ բոլորը հիշեն հեռուստաընկերության արմատները: «Շանթ»-ը 20 տարի առաջ հիմնադրվեց Գյումրիում: Որոշեցինք ոչ թե այսօրվա խնդիր լուծել, այլ մտածել վաղվա մասին: Սա այն դեպքն է, երբ ավելի լավ է մարդուն սովորեցնել ձուկ որսալ, քան նրան նվիրել այդ ձուկը: Ապագան կրթությունն է, իսկ նորագույն տեխնոլոգիաները, հաստատ գիտենք, որ հենց վաղվա օրն են և հենց «Թումոյի» հետ համագործակցությամբ պետք է հաջողության հասնենք»,- ասաց Երկանյանը:
Գումարը, որն ակնկալվում է հավաքվել, նախաձեռնության հեղինակների խոսքով՝ բավականացնելու է իրենց հատկացվելիք շենքն անհրաժեշտ պայմաններին հարմարեցնելու, կահավորելու, տեխնիկական բոլոր միջոցներով զինելու, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա ծախսերը հոգալու համար:
Արտյոմ Երկանյանը նշեց նաև, որ այդ նպատակներն իրականացնելու համար մոտ 300 հազար դոլար է անհրաժեշտ:
Հեռուստաընկերության կայքէջերում մանրամասն ներկայացված են բոլոր 6 ձևերը, որոնցով հնարավոր է դրամահավաքին մասնակցել.
«Թեև մարոթոնը դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, բայց ինձ ասացին, որ որոշակի գումար արդեն կուտակվել է»,- նշեց Երկանյանը:
Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի տեսանյութում.