Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Alpha սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: «Samsung Electronics»-ը վերանայել է իր սմարթֆոնների դիզայնը. Galaxy Alpha-ն ընկերության նոր հայացքն ու մոտեցումն է՝ դիզայներական բարդ լուծումներով և կոմպակտ կառուցվածքով:
Գեղեցկություն, որը համապատասխանում է Samsung GALAXY ALPHA առաջատար սմարթֆոնի հնարավորություններին: Samsung GALAXY ALPHA- ստեղծված է նրանց համար, ովքեր մշտապես գտնվում են ոճի առաջամարտիկների շարքում և պահանջում են միայն լավագույնը:
Գեղարվեստական մեծ վարպետությամբ ձևավորված մետաղյա նրբագեղ շրջանակով սմարթֆոնն ընդգրկում է իր մեջ առաջատար տեխնոլոգիաների և առանձնահատուկ հնարավորությունների լայն ընտրանի: Սելեկտիվ ավտոֆոկուսով համալրված տեսախցիկը
մշտապես կապահովի գեղարվեստական բարձր որակի լուսանկարների նկարահանում: Էներգախնայման բարելավված համակարգը, շնորհիվ խելացի սնուցման ռեժիմի, մարտկոցի լիցքի ցածր մակարդակի ժամանակ ավտոմատ կկանգնեցնի բոլոր հավելվածները՝ թողնելով միայն հեռախոսի հիմնական ֆունկցիաների հասանելիությունը:
Մատնահետքի սքաները կապահովի ոչ միայն աշխատանքի հարմարավետություն, այլև տվյալների բարձր անվտանգություն:
Galaxy սմարթֆոնների շարքն ամբողջացնող Galaxy Alpha-ն ստեղծվել է, որպեսզի ընդգծի սպառողների նրբաոճ ճաշակը: Ահա սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը: Alpha-ն Galaxy շարքի ամենաթեթև և գերբարակ սմարթֆոնն է. հաստությունը 6.7 մմ է, երկարությունը՝ 132.4 մմ, լայնությունը՝ 65.5 մմ, քաշը՝ 115 գրամ:
Այն աշխատում է Samsung Exynos Octa 5(5430) ութ միջուկանի պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է նաև LTE Advanced/4G+ ցանցում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնելու տվյալների փոխանակումը համացանցում:
Galaxy Alpha-ին ունի 4.7՛՛ HD Super AMOLED էկրան՝ 1280 х720 պիքսել կետայնությամբ: Այն առանձնանում է բարձր գունային հատկանիշներով, տեքստի հստակ արտացոլմամբ և Ultra-Power Saving Mode էներգախնայողության ռեժիմով, որի շնորհիվ 10% լիցքավորման պարագայում սմարթֆոնը կարելի է օգտագործել 24 ժամ. նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է էներգիայի սպառումը:
Սմարթֆոնն ունի հիմնական՝ 12 ՄՊ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում HDR վիդեո և ֆոտո նկարահանել, և դիմային՝ 2.1 ՄՊ տեսախցիկ:
Galaxy Alpha-ն աշխատում է Android 4.4.4 KitKat օպերատիվ համակարգով՝ ֆիրմային գրաֆիկական TouchWiz ծածկույթով:
Սմարթֆոնի հետաքրքիր գործառույթներից առանձնանում է մատնահետքի սկաները և սրտի աշխատանքի ցուցիչը: Բոլոր մարզիկներին և նրանց, ովքեր վարում են ակտիվ և առողջ ապրելակերպ, S-Health հավելվածը հնարավորություն կտա վերահսկելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Սմարթֆոնն ունի մի քանի գունային լուծում՝ Charcoal Black՝ ածխային սև, Dazzling White՝ շլացուցիչ սպիտակ, Frosted Gold՝ փայլատ ոսկեգույն, Sleek Silver՝ հարթ արծաթագույն և Scuba Blue՝ ծովի կապույտ: