«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների դեմ բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայում սկսված անկարգությունները տեղափոխվել են նաև ուսումնական հաստատություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, միջադեպ է գրանցվել Ստամբուլի համալսարանում:

 

Ստամբուլի համալսարանի մի խումբ ուսանողներ սկսել են բողոքել ԻԼԻՊ-ի գործողությունների դեմ: Նույն համալսարանի իսլամիստական հայացքներ ունեցող ուսանողների մեկ այլ խումբ նրանց դեմ է դուրս եկել: Երկու խմբերի միջև վիճաբանություն է սկսվել:

 

Ստամբուլի համալսարանի ղեկավարությունը կռիվը հարթելու նպատակով դիմել է ոստիկանությանը: Արդյունքում' 28 ուսանող ձերբակալվել է, իսկ համալսարանի առաջ ոստիկանական հսկողություն է սահմանվել: