Եվրո 2016-ի ընտրական փուլի Իտալիա-Ադրբեջան հանդիպումն ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Հանդիպման բոլորը գոլերը հեղինակել է Ջորջիո Կյելինին: Ֆուտբոլիստը դարձել է ինքանագոլի հեղինակ և երկու անգամ էլ կարողացել է գրավել մրցակցի դարպասը:

«Եթե մենք միավորներ կորցնեինք, խայտառակություն կլիներ: Արժանի էինք այս հաղթանակին: Բարեբախտաբար, ճիշտ դարպասին երկու գոլ խփեցի: Ինչ վերաբերում է ինքնագոլիս, ապա գնդակը հանկարծակի հայտնվեց, ես պարզապես չկարողացա նրանից մի կողմ անցնել»,- Կյելինիի խոսքը մեջբերում է Rai Sport-ը:

Տեսանյութը՝ այստեղ