Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հիացմունքն է հայտնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոյի մասին:
Կլոպը խոստովանել է, որ հիացել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խաղով՝ մյունխենցիների կազմում առաջին խաղում:
«Ալոնսոյի խաղը «Շալկեի» դեմ հանդիպման առաջին 20 րոպեներին ինձ համար բացահայտում էր: Դա իսկական խելահեղություն էր, այդպիսի բան դեռ երբեք չէի տեսել: Ալոնսոն համաշխարհային դասի ֆուտբոլիստ է: «Բորուսիան» չէր կարող իրեն թույլ տալ ձեռք բերել նման ֆուտբոլիստի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը: