Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ դեմ չէր լինի Լիոնել Մեսսիի՝ «Ռեալ» տեղափոխմանը:
«Իհարկե, դեմ չեմ լինի, եթե Պերեսն ասի, որ մենք ձեռք ենք բերում Մեսսիին»,- նշել է մարզիչը: Իսկ այն հարցին, թե արդյոք «Սանտիագո Բերնաբեուում» կծափահարի՞ արգենտինացուն, եթե վերջինս Իսպանիայի առաջնությունում գոլերի քանակով ռեկորդ սահմանի, Անչելոտին պատասխանել է.
«Այո, դա նորմալ է: Մեծագույն ֆուտբոլիստ, մեծագույն ձեռքբերումներ, ինչո՞ւ ոչ: Սակայն դրա համար խաղն ընդհատելը չափից դուրս կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Cadena Cope-ն:
Նշենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: